Իրանում թուրքերը հավաքագրում են աֆղաններին Ուկրաինա ուղարկելու համար

Իրանում Թուրքիայի արտասահմանյան հաստատություններն Անկարայի ցուցումով հավաքագրում են այնտեղ գտնվող աֆղան քաղաքացիներին՝ Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ «նրանց աջակցում են Թուրքիա ու հետո Ուկրաինա մեկնելու հարցում, ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը», տեղեկացնում է Sputnik Արմենիա: