Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը, ուժի կիրառմամբ, տեղափոխում է Երևան–Սևան մայրուղին փակած քաղաքացիներին, որպեսզի մայրուղով հնարավոր լինի երթևեկել։

 

Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին` Չարենցավան քաղաքի մոտ։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։

«Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր, որ ուրբաթ անհնազանդության ակցիաներ կկազմակերպվեն Երևանում և մարզերում։

Newsarmenia.am