Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպիտակում մի խումբ քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։

 

Ցուցարարների ձեռքին կան Հայաստանի ու Արցախի դրոշներ, նրանք վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ»:

«Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան: Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Արցախի հայկականության: Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասաց ցուցարարներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները փակել էին Սևան-Երևան մայրուղին:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ թե Երևանում, թե մարզերում: Այսօր հանրահավաք նախատեսված չէ: Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։

News.am