Փաշինյանն Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա: