Լարված իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհին. ընդդիմադիրները կրկին փակել են այն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Սևան ավտոճանապարհին. մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։

 

Նրանց մեջ նաև արցախցիներ կան, որոնք ասում են` երբ թշնամուն մնացած իր տունը հետ տան, այդ ժամանակ էլ կբացի ճանապարհը։ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Ոստիկանները փորձեցին ճանապարհը բացել` բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները փորձեցին բանակցություններ վարել նրանց հետ։

«Մեր ակցիայի ժամանակը լրանա, կբացենք։ Բայց եթե այդ ընթացքում որևէ մեկին բերման ենթարկեք, ապա փակ ենք պահելու ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանին։

Որոշ ժամանակ անց, սակայն, հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնք փորձում են ճանապարհը բացել։

Նշենք, որ այսօր կեսօրին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների մասնակիցները Կոտայքի մարզում փակել են Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի հատվածը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։