Չինաստան. Թայվանի հարցն արտաքին միջամտություն չի հանդուրժի

Պեկինը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ Թայվանի հետ խաղաղ կերպով վերամիավորվելու համար, բայց ոչ մի կերպ չի հրաժարվի ուժի կիրառման հնարավորությունից և բոլոր անհրաժեշտ միջոցներից արտաքին միջամտության և կղզու անկախության կողմնակից անջատողականների դեմ։ Այս մասին հայտարարել է Թայվանի հարցերով ՉԺՀ պետական խորհրդի ներկայացուցիչ Չժու Ֆենլիանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ պետքարտուղարի համապատասխան ելույթը լի է անհիմն մեղադրանքներով, «Չինաստանի սպառնալիքի» ուռճացումներով և Թայվանի վերաբերյալ սխալ հայտարարություններով, որոնք ևս մեկ անգամ բացահայտեցին Թայվանին աջակցելու և Չինաստանին զսպելու ԱՄՆ բնույթը»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների քաղաքական հիմքն է, և Միացյալ Նահանգները լուրջ պարտավորություններ են ստանձնել Թայվանի հարցում երկու երկրների համատեղ երեք կոմյունիկեներում, «բայց իրականում նրանք բազմիցս դրժել են իրենց խոստումները, և նրանց գործերը հակասում են խոսքերին»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Չինաստանը դիտարկում է որպես միջազգային կարգի «ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավեր»:

News.am