ԱԽՏ-ում կայունության պաշտպանությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր պատասխանատվությունն է

Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) խաղաղության և կայունության պաշտպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր ձգտումն Է և ընդհանուր պատասխանատվությունը: Մայիսի 30-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ Չինաստանի և Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների արտաքին գործերի նախարարների 2-րդ հանդիպման մասնակիցներին հղած գրավոր ուղերձում, հանդիպում, որը տեղի Է ունենում Ֆիջիում:

«Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանությունը, ինչպես նաև աջակցությունը բոլոր պետությունների զարգացմանն ու բարգավաճմանը տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցանկությունն Է և տարածաշրջանի երկրների ընդհանուր պատասխանատվությունը»,- մեջբերում Է անում ուղերձի տեքստից Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Սի Ծինպինը, չնայած միջազգային իրադրությունում փոփոխություններին, Չնաստանը միշտ լավ ընկեր Է եղել Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների համար, լավ բարեկամ, որն օգնել Է հաղթահարելու դժվարությունները: Նա նաև նշել Է, որ 2021 թվականին պաշտոնապես սահմանվեց Չինաստանի և Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման մեքանիզմը, որն «ստեղծեց նոր հարթակ երկխոսության ամրապնդման, փոխադարձ վստահության ուժեղացման և համագործակցության խթանման համամր ՉԺՀ-ի և Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների միջև»:

«Չինաստանը պատրաստ Է աշխատելու Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների հետ, ամրապնդելու վստահությունը մարտահրավերների համատեղ հաղթահարման գործում, հասնելու փոխհամաձայնության համատեղ զարգացման համար, միավորելու ջանքերը լավագույն ապագայի ստեղծման համար»,- ընդգծել Է Սի Ծինպինը, հաղորդելԷ ՏԱՍՍ-ը: