Ադրբեջանը հերքում է իր առնչությունը հայ զինվորի սպանությանը

Ադրբեջանը հերքում է իր առնչությունը հայ զինվոր Դավիթ Վարդանյանի սպանությանը։

«2022 թվականի մայիսի 28-ին հայկական լրատվամիջոցները հայտնել են, որ իբր Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող։ Այդ կապակցությամբ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և չի արտացոլում իրականությունը»,- ասվում է ԱՀ պետական սահմանային ծառայության հայտարարության մեջ, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, զինծառայող Դավիթ Վարդանյանը վիրավորվել էր ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։ Դավիթը հիվանդանոցում մահացել էր։

News.am