2022-05-31 09:38
Լրատվական գործակալություններ
Հայկական կողմը չի գնդակոծել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Sputnik Արմենիա