2022-05-31 13:48
Լրատվական գործակալություններ
Արցախի պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
Կիպրոսյան այցի շրջանակներում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ։
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կիպրոսում արցախյան պատվիրակությունը նաև ներկա է գտնվել Մելքոնյան կրթական հաստատությանը նվիրված Համազգային պարախմբի տարեկան հաշվետու համերգին։