2022-06-01 11:33
Լրատվական գործակալություններ
Հայկական ուժերը կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։