2022-06-01 16:13
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ-ն դասընթացներ է անցկացնում Ադրբեջանում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2022 թ. անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը «ՆԱՏՕ-ում օպերացիայի պլանավորման գործընթացը» թեմայով դասընթաց է անցկացնում Պաշտպանության ազգային համալսարանին կից Ռազմական կառավարման ինստիտուտում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դասընթացի ընթացքում ընդհանուր տեղեկություններ են ներկայացվում ՆԱՏՕ-ի, կադրային կառուցվածքի և տարբեր ուղղություններով կազմակերպության ճեպազրույցների մասին, որոնք կապված են օպերացիաների պլանավորման գործընթացների հետ, գրում է պարբերականը, տեղեկացնում է News.am-ը: