«Դիմադրություն» շարժման ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրության» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզպետարանի դիմաց: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Շիրակի մարզպետարանը միշտ ծառայել է հայ ժողովրդին: Բայց հիմա այս կառույցը չի ծառայում իր նպaտակներին:
Այն ավելի շատ ծառայում է այն խեղկատակին, որը կատարում է թուրքի ծրագիրը: Լավ կլիներ, որ մարզպետարանի շխատակիցներն այսօր միանային մեր ակցիային: Ես հուսով եմ, որ թեկուզ լուսամուտների հետևից նայելով համամիտ են մեզ հետ: Եկեք միացեք, տղերք, մենք հայրենիք ենք կորցնում, այսօր Ղարաբաղն է, վաղը Գյումրին է լինելու, Երևանն է լինելու»:
Նրանք ցանկանում էին հանդիպել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ և ճշտել նրա դիրքորոշումն Արցախի խնդրի կարգավորման հարցում: Քիչ անց ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ մարզպետը շենքում չէ:
Մարզպետարանի շենքի մուտքը շրջափակված է ոստիկաններով:
News.am