Էդուարդ Շարմազանով․ Նիկոլիզմը գնալու է, Հայաստանն ու Արցախը մնալու են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տասնյակ հազարավոր քաղաքացիների միասնական, ազգային պետականություն ունենալու, հայկական Արցախ ունենալու պայքարն ընդդեմ նիկոլիզմի, այո, արդյունավետ է, արդյունքները տեսանելի են: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը դարձել են զրո, 10 կոպեկի արժեք չունի, 10 ոկոպեկանոց իշխանություն է: Դրա վառ ապացույցն է այն, որ նա թաքնվում է ոստիկանական շարասյան թիկունքում, երբեմնի հեծանվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել, իրեն շրջապատում է պոլիցայների կորդոնով:

Հայաստանում երկիշխանություն չէ, Նիկոլը իշխանություն չունի: Նրան պաշտպանում է Չավուշօղլուն, Էրդողանը, Ալիևը, Բայրամովը և ՔՊ-ի որոշակի սաստավ և ուժային կռույցների մի մասը»,-ասաց նա:

Շարմզանովը անհեթեթ և սուտ անվանեց լուրը, թե իբր ՀՀԿ-ն առաջարկել է թայմաութ վերցնել, դադարեցնել բողոքի գործողությունները. «Հավն իր երազում կորեկ է տեսնում: ՀՀԿ-ն առաջին իսկ օրից պայքարել ու անդադար պայքարելու է այս հակազգային ռեժիմի դեմ: Մենք ասել ենք, կամ Հայաստանը կլինի, կամ նիկոլիզմը: Նիկոլիզմը գնալու է, Հայաստանն ու Արցախը մնալու են»:

Ինչվերաբերում է տեսակետին, որ հունիսի 3-ին ընդդիմադիր պատգամավորները կգնան խորհրդարան և դրանով պայքարը կավարտվի, Շարմազանովն ասաց. «Դա ասում են լատենտ նիկոլականները: Ով այս պայքարին չի միանում, ինքը կամա, թե ակամա, նիկոլական է դառնում: Երորրդ ուղի չկա: Բոլոր նրանք, որոնք լռում են, որոնք տարբեր նամանատիպ անհեթեթ լուրեր են տարածում, նրանք Ալիև-Էրդողան-Փաշինյան հակահայկական դրիմ-թիմի անդամներ են: Նման լուրեր, որ տարածում են, իրենք սարսափած են: Դրանց դեմքերը տեսե՞լ եք»:

Շարմազանովը վստահություն հայտնեց, որ շարժումը հունիսի 3-ից հետո չի մարելու:

News.am