Առաջիկայում ՄԻՊ–ին առընթեր երեխաների և երիտասարդության խորհուրդ կձևավորվի
Առաջիկայում ՄԻՊ–ին առընթեր երեխաների և երիտասարդության խորհուրդ կձևավորվի։ Ազգային ժողովում, հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Առաջիկայում կհայտարարենք նոր խորհրդի ստեղծման մասին և կունենանք ընտրություն»,–ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության ակցիաներին երեխաների մասնակցությանը, Գրիգորյանը նշեց, որ երեխաների` ակցիաներին մասնակցելու գիտակցված և տեղեկացված իրավունքը բխում է լավագույն շահից։ Սակայն լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը մեծահասակների կողմից չօգտագործվի իրենց կարծիքը հայտնելու նպատակով։ Պաշտպանը հավելեց, որ Հայաստանում երեխաներն իրենց իրավունքները լավ գիտեն և պահանջատեր են։
Գրիգորյանը միաժամանակ նկատեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կառույցի շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երեխաների և առհասարակ հաշմանդամություն ունեցողների համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։