2022-06-02 17:26
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում տարբեր նշանակության 110 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում
ԱՄՆ-ը տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանի տարածքում առաջիկա տասը տարվա ընթացքում: Հունիսի 2-ին այդ մասին հայտարարել Է Մարեկ Բժեզինսկին՝ ելույթ ունենալով Լեհաստանի կենտրոնական մասի Պովիձ վայրում ԱՄՆ-ի ռազմամթերքի համար պահեստների կառուցումն սկսելու արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաջորդ տասը տարվա ընթացքում պլանավորված Է ավելի քան 110 շինարարական նախագիծ»,- հավելել Է դեսպանը: Նրա խոսքով՝ այդ ամենն անհրաժեշտ Է, «որպեսզի լրջորեն բարձրացվի ռազմական պատրաստականությունը»: Ինչպես ընդգծել Է Բժեզինսկին, «դրանք կլինեն, օրինակ, ուսումնական օբյեկտներ, բայց նաև ճաշարաններ զորանոցներ և այլ նշանակության օբյեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: