2022-06-03 11:00
Լրատվական գործակալություններ
Որոշվել է էապես կրճատել 2021-ին պատգամավորներին և ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին հավելավճարների տրամադրման ծրագիրը
Որոշվել է էապես կրճատել 2021-ին պատգամավորներին և ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին հավելավճարների տրամադրման ծրագիրը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը։
Այսպիսով, հավելավճարները մոտ 787-ից կրճատվել են մինչև 582 միլիոն դրամ։
Նվազել են նաև արտասահմանյան գործուղումների ծախսերը՝ 696-ից հասնելով 206 մլն դրամի, իսկ ներկայացուցչական ծախսերը՝ 195-ից հասնելով 91 միլիոն դրամի, նշեց Նարիբեկյանը։
News.am