Բեգլարյանը պարզաբանել է Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու հնարավորության վերաբերյալ իր մեկնաբանությունները

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պարզաբանել է իր մեկնաբանությունները։

«Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումն ամբողջությամբ չէր արտահայտում իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրների հետ կապված: «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն այս հարցում այս պահին առաջընթաց չկա»:

Ահա նյութի հղումը։

Իրականում ես նկատի ունեի, որ Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ Հայաստանի Հանրապետության հետ քննարկումներ միշտ էլ եղել են: Ուստի կխնդրեի ԶԼՄ-ներին այս հոդվածը հրապարակելիս հաշվի առնել այս պարզաբանումը»,- ասել է Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում։

News.am