Բերման են ենթարկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանին
Ոստիկանները Հանրապետական մարզադաշտի մոտից բերման են ենթարկել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»,- գրել է Աբրահամյանը։
Ավելի վաղ` մայիսի 10-ին, ոստիկանները մուտք էին գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Հետո պարզվել էր, որ նրան բերման են ենթարկել Գյումրու Կումայրի ոստիկանական բաժանմունք: Նշենք, որ երիտասարդին բերման էին ենթարկել Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու գործի շրջանակում։
Sputnik Արմենիա