2022-06-06 09:15
Լրատվական գործակալություններ
Հռոմի պապն ընդունել է հայ հոգևորականներին և համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը
Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը նախօրեին ընդունել է հայ հոգևորականների և համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը։ Այս մասին հայտնի է դարձել Phoenix Tour Armenia տուրիստական ընկերության ֆեյսբուքյան գրառումից։
Հայկական զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է նաև պատմական լուսանկար հանդիպումից։
«Հիանալի լուսանկար է Վատիկանի ուղղափառ հոգևորականների և վանականների երեկվա հանդիպումից. Հռոմի պապը համբուրում է Հայ Առաքելական եկեղեցու սրբազան կախազարդը՝ ողջունելով հայ հյուրերին», նշվել է Phoenix Tour Armenia-ի հաղորդագրությունում։
News.am