2022-06-06 17:21
Լրատվական գործակալություններ
Տոնոյանը և Դավթյանն ամբաստանյալի աթոռին են. 1-ին անգամ նախկին նախարարի գործով նիստը բաց է
Առաջին անգամ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով նիստը, որով անցնում են նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և նրա տեղակալ Ստեփան Գալստյանը, ընթանում է բաց ռեժիմով։
Ամբողջ ընթացքում դատական նիստերը տեղի են ունեցել փակ ռեժիմով՝ առանց մամուլի ներկայության։
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել։ Նրանք ներկայացված մեղադրանքներն անհիմն են համարում և հայտնել են, որ այդ մասին վկայող փաստաթղթեր կներկայացնեն դատարան։ Փաստաթղթերը, ըստ նրանց, գաղտնի տեղեկություններ չեն պարունակում և չեն վտանգի ազգային անվտանգությունը։
Sputnik Արմենիա