2022-06-06 18:53
Լրատվական գործակալություններ
«Դիմադրության» անդամները պայմանավորվել են Արցախի ընդդիմության հետ
«Դիմադրություն» շարժման անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և սփյուռքում` շարժման («Դիմադրություն» շարժում) ընդլայնման ուղղությամբ»,– գրել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: