2022-06-07 12:39
Լրատվական գործակալություններ
«Առեղծվածներ Լեռնային Ղարաբաղից»․ Մոսկվայում տեղի կունենա Էդմոնդ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը
Հունիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Մոսկվայի Արևելյան արվեստի պետական թանգարանում տեղի կունենա հայ նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի «Առեղծվածներ Լեռնային Ղարաբաղից» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Ըստ թանգարանի տնօրինության՝ ցուցահանդեսը կազմակերպվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Armenia today