2022-06-07 17:08
Լրատվական գործակալություններ
Մհեր Գրիգորյանն ու Լին Թրեյսին քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Lragir.am