ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու երաշխիքներ չի տալիս
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին դրանց անդամակցության դեպքում: Հունիսի 7-ին Շվեյցարիայի Էր տե Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Քամիյ Գրանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Յուրաքանչյուր երկիր միջուկային ոլորտում ազատություն ունի ընդունելու կամ չընդունելու զենքը: Խոսքն այն մասին չԷ, որ սահմանվեն սահմանափակումներ»,- ասել Է նա՝ պատասխանելով հեռուստածրագիրը վարողի այն հարցին, թե Ռուսաստանին կտրվեն արդյոք երաշխիքներ՝ հաշվի առնելով հեռանկարում Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենքի հնարավոր տեղակայումը: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ին անդամակցող յուրաքանչյուր երկիր լուծում Է «սուվերեն կերպով»:
Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն սպասում Է արդյոք Ռուսաստանի կողմից «ռազմական գործողություն» կամ «ուժի ցուցադրում» ի պատասխան դաշինքին Ֆինլանդիայի և Շվադիայի անդամակցության, Գրանը պատասխանել Է. «Ռուսաստանցիներն իրենք են հայտարարել, որ դա անհրաժեշտ չԷ, և ես կարծում եմ, որ դա արդարացված կլինի»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ըստ որում պնդել Է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից խոսքը վերաբերում Է «խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք առճակատման չեն ձգտում Ռուսաստանի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: