2022-06-07 18:54
Լրատվական գործակալություններ
Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի տեխնիկան զիջում է ՌԴ-ին և ի վիճակի չէ հարձակվելու
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան տեխնիկայի առումով զիջում է Ռուսաստանին, ուստի «ի վիճակի չէ հարձակվելու», տեղեկությունը հայտնում է Financial Times-ը:
«Մենք զիջում ենք տեխնիկայի առումով, դրա համար ի վիճակի չենք հարձակվելու։ Մենք ավելի շատ կորուստներ ենք կրելու, իսկ մարդիկ իմ առաջնահերթությունն են», - պարբերականը մեջբերում է Զելենսկու խոսքը։
Sputnik Արմենիա