Հունիսի 3-ի բախումների քրգործով ձերբակալված անչափահաս տղան ազատ է արձակվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի, մերժեց 17-ամյա Աղասի Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը և ազատ արձակեց նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սա բավական դրական ընթացք կարող ենք համարել գործի համար։ Բացի այդ սա ապացուցում է, որ համակարգում դեռևս մնացել են ազնիվ և պարկեշտ դատավորներ»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկին՝ կառավարական առանձնատների մոտ, հունիսի 3-ին, ոստիկանների և «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է անչափահաս՝ 17-ամյա Աղասի Խաչատրյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ իրականացնելու հատկանիշներով։