2022-06-08 11:22
Լրատվական գործակալություններ
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին մայր բուհից։
Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր և հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։ Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։
Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։