2022-06-08 13:16
Լրատվական գործակալություններ
Սերգեյ Լավրովն այսօր Հայաստան կժամանի
Հունիսի8-9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Ի դեպ, հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպումից հետո հանդես կգան ասուլիսով։
Sputnik Արմենիա