Արեստովիչ․ Ուկրաինական բանակում պառակտում է սկսվել

Ուկրաինական բանակում պառակտում է սկսվել: Այս մասին ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ զրույցում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

«Առույգ կարգախոսների ժամանակն անցել է: Մենք կարող ենք երկար հակահարձակման սպասել: Մենք կարող ենք նաև երկար սպասել ճակատի կայունացմանը։ Հիմա բանակում պառակտում է սկսվել, ավելի ճիշտ՝ ոչ թե պառակտում, այլ մարդկանց բաժանում նրանց, ով բարոյապես փշրվել և չի տիրապետում իրավիճակին, և նրանց, ով պատրաստ է պայքարել մինչև վերջ…»,- պատմել է Արեստովիչը:

Նա նշել է, որ այժմ կանխատեսման ցանկացած փորձ օդում կախված է մնում, քանի որ «մենք չգիտենք գործընկերներից ռազմական օգնության իրական տեմպերը, նոմենկլատուրան և ծավալը»։ «Այժմ մեզ սթայեր (դիմացկուն) մարդիկ են պետք, ովքեր կարող են հավասարաչափ և երկար վազել մարաթոնյան մրցավազքում»,- ասել է նա:

News.am