2022-06-09 08:46
Լրատվական գործակալություններ
Երևանում անցկացվել են հայ-ռուսական խորհրդակցություններ
Երևանում անցկացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի ղեկավարությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:
Ընդգծվել են բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ ապահովման նպատակով համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը:
Sputnik Արմենիա