2022-06-09 11:29
Լրատվական գործակալություններ
Խամոյան․ Լավրովից առաջ ԱԳՆ է գնացել Հայաստանում ԱՄՆ դեսպանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ արտգործնախարարություն է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ քիչ հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱԳՆ–ում հանդիպում է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այդ հանդիպումից առաջ Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է ԱՄՆ դեսպանն ԱԳՆ մտնում։
«ԱԳՆ Լավրովի այցից քիչ առաջ շենք մտավ ԱՄՆ դեսպանը»,–գրել է պատգամավորը։
Sputnik Արմենիա