2022-06-09 11:32
Լրատվական գործակալություններ
Սերգեյ Լավրովը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ է այցելել։ ՌԴ արտգործնախարարը ծաղիկներ է խոնարհել Անմար կրակի մոտ` հարգելով 1915-ի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։
Լավրովը նաև Հիշատակի այգում` 2007-ին տնկած ծառն է ջրել։ Նա ջրել է նաև անվանական այն եղևնին, որը նույնպես ինքն էր տնկել` ասելով, որ դա լավ ավանդույթ է։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է եռօրյա այցով։
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։
Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
Sputnik Արմենիա