Վարդևանյան․ Հայաստանը կրկին Արցախի անվտանգության երաշխավոր կդառնա

Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, հայ ժողովուրդը ողջունում է Ձեզ Հայաստանում։ Բարի գալուստ Երևան։ Այս մասին հունիսի 9-ին ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը պետք է արձանագրի, որ Հայաստանում այժմ իշխանության ղեկին գտնվող մարդկանց խումբն ընդամենը ֆորմալ ուժ է։ «Նրանք այլևս չեն ներկայացնում հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այսինքն՝ Արցախի շահերը։ Ռուսաստանի Դաշնությունը եղել է և կլինի Հայաստանի և հայ ժողովրդի դաշնակիցը, եղբայրական երկիր մեզ համար։

Միևնույն ժամանակ, բոլորս գիտենք, որ վերջին չորս տարիների ընթացքում զուտ ֆորմալ իշխանության ղեկին գտնվող մարդկանց այս խումբն արել է հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին սպառնալիքներ ստեղծելու համար։ Դա փաստ է։ Վստահ ենք, որ մոտ ապագայում, հենց որ դե յուրե մարդկանց այս խումբն այլևս չի լինի իշխանության, այդ սպառնալիքները կվերանան, և Հայաստանը հզոր երկիր կդառնա, որն Արցախի, մեր եղբայրների և քույրերի անվտանգության իրական երաշխավորն է: և դա փաստ է, դա փաստ է»,- ասաց ընդդիմադիրը։

Վարդևանյանի խոսքով՝ իշխանության մեջ գտնվող մարդիկ ներկայացնում են միայն իրենց շահերը. «Եթե նույնիսկ տարբեր խոստումներ տան, հայտարարեն որոշակի փաստաթղթեր ստորագրելու պատրաստակամության մասին, այդ ամենն իրավական ուժ չի ունենա։ Դա ընդհանրապես չի լինի»,- ընդգծեց պատգամավորը, տեղեկացնում է News.am։