2022-06-10 16:28
Լրատվական գործակալություններ
Արամ Վարդևանյան․ Խաչատուրովների ընտանիքը խանգարում է Ադրբեջանին, գուցե ադրբեջանական պատվեր է
Մենք ունենք հերթական անգամ միջազգային պատվիրակություն ՀՀ-ում և ինչպես պայմանավորվել էինք՝ մենք նման դեպքերում Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը լսելի ենք դարձնելու ցանկացած նման միջոցառման ժամանակ։ Այս մասին Դիմադրության շարժման ակցիայի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։
«Այսօր ՀԱՊԿ ձևաչափով է քննարկումը։ Սա այն բացառիկ կառույցներից է, որ կարող է անվտանգային սպառնալիքիների ժամանակ ձեռք մեկնի ՀԱՊԿ անդամ երկրներին; ՀԱՊԿ անդամ երկիր էՀՀ-ն։ Բայց ի՞նչ իրավիճակ ունենք՝ արդեն տարուց ավելի է թշնամու զորքերը գտնվում են Սյունիքում։ Հարց է առաջանում օրվա իշխաությունները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին»,-ասաց Վարդևանյանը։
Yerevan Today