2022-06-13 15:31
Լրատվական գործակալություններ
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ի էջում հայտնել է․
««Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդևանյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին և դրանով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն այսօրվա Հայաստանում:
Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»,- տեղեկացրել է պատգամավորը։
Armenia today