Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրան կվիրահատեն

«Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կալանավայրում կրկին վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մայիսի 20-ին մերժել էր Մանթաշյանի խափանման միջոց կալանավորում փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

«Հիվանդանոցում արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել, նոր վիրահատել։ Առողջական խնդիրներով պայամանվորված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանը մերժել էր»,– նշել է Կոչուբաևը։

Նրա խոսքով` կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանթաշյանի առողջական վիճակն օր օրի վատանում է։

Sputnik Արմենիա