2022-06-15 19:43
Լրատվական գործակալություններ
Հունաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Սթոլթենբերգին դաշինքում Թուրքիայի «դեսպան» է անվանել
Հունական ընդդիմադիր «ՊԱՍՈԿ - Փոփոխության շարժում» կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին դաշինքում Թուրքիայի «դեսպան» է նշանակել, գրում է Greek Reporter-ը։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ պարոն Սթոլթենբերգն արդարացնում է Էրդողանի ավտորիտար ռեժիմը»,- ասել է Անդրուլակիսը` քննադատելով Սթոլթենբերգին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ Թուրքիայի նախագահի առարկությունների հետ կապված վերջին հայտարարությունների համար` վկայակոչելով նրանց ենթադրյալ աջակցությունը քրդական «ահաբեկչությանը»:
Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիան իր անվտանգության հետ կապված «օրինական մտահոգություններ ունի»:
«Նա չի կարող միաժամանակ Էրդողանի դեսպանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լինել»,- ասել է Անդրուլակիսը։
News.am