2022-06-17 13:36
Լրատվական գործակալություններ
0
Ֆրանսիան այլևս գազ չի ստանում Ռուսաստանից
Ֆրանսիան դադարել է ռուսական խողովակաշարային գազ ստանալ։ Տեղեկությունը հաղորդում է France Presse գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական GRTGaz գազատրանսպորտային ընկերության հայտարարությունը:
«Ֆրանսիան այլևս ՌԴ–ից գազ չի ստանում։ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով Ֆրանսիայի և Գերմանիայի միջև գազի հոսքերը դադարեցվել են»,–գրում է պարբերականը։
Ավելի վաղ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ էներգետիկ հատվածի դեմ և հայտարարել էր ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա