Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հարցերին։

«Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա։ Երբ իրավական հարցերով կպարզվի՝ որ քարտեզներն են իրավական հիմքերը, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։

Lragir.am