2022-06-17 19:45
Լրատվական գործակալություններ
Արսեն Բաբայան. Մեր վերջնական հաղթանակն այլնտրանք չունի
Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վանեցյանի լուսանկարն ու գրել.
«Ուղիղ 2 ամիս առաջ, ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ և հռչակեց գլխավոր նպատակը, այն է՝ մեր Մեծ Հայրենիքի պահպանումը, որին հասնելու միջոնը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է:
Ես ու իմ հարյուրավոր ընկերները, մեր հազարավոր հայրենակիցները միացանք այս պայքարին:
Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաղթանակի:
Մեր վերջնական հաղթանակն այլնտրանք չունի...»։
Panorama.am