Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով. Պուտինը՝ Խաչատուրյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը լիովին հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում և շահագրգռված է, որ այնտեղ իրավիճակը կայուն լինի։ Այդ մասին լուր է տարածել «ՌԻԱ նովոստի»-ն:

«Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում և նրա շուրջ: Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները: Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի առաջանցիկ զարգացում»,-ասել է Պուտինը:

Նա նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։

«Մենք գնահատում ենք դա»,-ասել է ՌԴ նախագահը։

Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ պատերազմի դադարեցմանը հանգեցրած նրա ջանքերի համար:

Panorama.am