Քերի Դոնֆրիդը Երևանում է

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երևանում է։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, պետքարտուղարի տեղակալի օգնական Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցեր և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

News.am