Պաշտպան․ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ բռի և լկտի քաղաքական հետապնդում
Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի և լկտի քաղաքական հետապնդում: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին մամուլի ասուլի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:
«Մայիսի 13-ին Ավետիք Չալաբյանը հարուցված քրգործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրգործը հարուցվել է 2 հազար ուսանողների հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք է առաջադրվել հենց այդպես, կոնկրետ՝ մեկից ավելի անձանց (2 հազար ուսանողի) հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Քրերական օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասը, որը փոփոխութէյան է ենթարկվել նախորդ տարի մայիսին, նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ միայն հավաքներին հարկադիր մասնակցելուն հարկադրելու համար, այլ նաև հավաքներին մասնակցելու կամ մանսակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:
Այս պահին վարույթ իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ մի ապացույց, որ Ավետիք Չալաբյանը մեկից ավելի անձնաց շահագրգռել է հավաքներին մասնակցելու նպատակով, այլ անգամ ձեռք չի բերել որևէ ապացույց, որով հիմնավորվում է, որ Ավետիք Չալաբյանը ընդհանրապես որևէ մեկին նյութապետ շահագրգռել է հավաքի մասնակցելու նպատակով»,-ասաց նա:
Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց հայտնի ձայնագրությունը, որտեղ Թոռնիկ Ալիյանը սադրանքի է ենթարկում զրուցակիցներին և անընդհատ խոսում է փողի մասին, որին ի պատասխան Ավետիք Չալաբյանը շատ հստակ ասում է, որ միգուցե գոյատևելու համար ֆինանսն է կարևոր, բայց մարդավարի ապրելու համար ոչ նյութական արժեքներն են կարևոր. «Այստեղ ունենք մի դերակատար՝ Թոռնիկ Ալիյանը, որը ենթադրյալ հնարավոր նյութական շահագրգռության հասցեատերն է, բայց շատ կարևոր է, որ նույնիսկ թոռնիկ Ալիյանը առերես հարցաքննության ժամանակ չի պնդել, անգամ հերքել է, որ Ավետիք Չալաբյանն իրեն երբևէ որևէ նյութական շահագրգռություն է առաջարկել որևէ հանրահավաքի մասնակցելու նպատակով: Քրգործով չկա նաև որևէ այլ անձի կողմից նման պնդում»,-ասաց փաստաբանը: Նա նկատեց, որ Չալաբյանին մեղասգրվել է հատկապես 163-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետը, որովհետև կալանք կարելի է կիրառել միայն այն հանցագործությունների դեպքում, որոնց համար պատիժը նախատեսում է մեկ տարուց ավելի ազատազրկում:
Վարազդատ Հարությունյանը նաև ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում. «Այդ տխրահռչակ հանդիպումից հետո Ավետիք Չալաբյանը՝ Էմմա Սարգսյանի հետ քննարկելով Թոռնիկ Ալիյանին քաղաքական պրոցեսների մեջ ներգրավելու հարցը, ասում է, որ Թոռնիկ Ալիյանը քաղաքականությամբ ընդհանրապես չհետաքրքրված, գաղափարական որևէ աշխատանքի համար ոչ նպատակհարման, ֆինանսի մասինհոգացող անձնավորություն է: Աննպատակահարմար է նրան ներգրավել քաղաքական պրոցեսներին որպես գաղափարական ուսանող: Ուստի եթե նա ունի կազմակերպչական օղակներ, ապա կարող ենք իր և մնացած ուսանողների հետ, որոնք պատրաստ են վճարովի աշխատանք։ կատարել, կնքել վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիմա վրա կներգրավենք իրենց տեխնիկական աշխատանքների մեջ:
Ավետիք Չալաբյանը սրա վերաբերյալ հարցաքննվել և ցուցմունք է տվել 25 օր առաջ: Մինչ այս պահը Ավետիք Չալաբյանը չի առերեսվել իր ցուցմունքի կապակցությամբ քրգործով անցնող որևէ այլ անձի դեպքում: Նախորդ դատական նիստում քննիչը հստակ հայտարարեց, որ որևէ հակասություն չկա Ավելիք Չալաբյանի արած նոր հայտարարությունների և գործով անցնող մնաղցած վկաների ցուցմունքների մեջ: Այստեղ հարց. Եթե չկա հակասություն, բա Ավելիք Չալաբյանին բանտարկված ինչո՞ւ եք պահում»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական հետապնդում իրականացնող մարինը մատնված է անգործության, որևէ քննչական գործողություն չի իրականացվում:
News.am