Ռուսաստանը փորձում է համոզել Թուրքիային հրաժարվել հատուկ օպերացիայից Սիրիայում
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախարարությունը հույս ունի համոզել Թուրքիային հրաժարվել նոր հատուկ օպերացիայից Սիրիայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ ՌԴ ԱԳՆ-ն հարցի քաղաքական և դիվանագիտական լուծում է ակնկալում:
«Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ։ Մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- ընդգծել է Բոգդանովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային օպերացիայի մեկնարկին և սպասում է հրամանատարության համապատասխան հրամանին։ Այդ օպերացիայի ընթացքում Անկարան շեշտը դնելու է սեփական զինտեխնիկայի կամ թուրքական արդիականացված տեխնիկայի օգտագործման վրա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն ևս նախազգուշացրել էր Թուրքիային Սիրիայում օպերացիայի հետևանքների մասին՝ ընդգծելով, որ քրդերի դեմ հատուկ օպերացիան կխաթարի ՔԱԿ ահաբեկիչների դեմ պայքարին ուղղված ջանքերը։
News.am