2022-06-20 16:57
Լրատվական գործակալություններ
ԲԴԽ․ Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում
Բարձրագույն դատախան խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»:
Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի միջև սկանդալային ձայնագրություն է հրապարակել:
News.am