2022-06-21 15:40
Սեփ․Տեղ․
Արմեն Աշոտյան․ Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի որոշմանը
Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը։
Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։
Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։
Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։
Հայաստան՝ առանց Նիկոլ։
Հայաստան՝ Նիկոլից հետո։