ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Լիտվային՝ կապված Կալինինգրադի շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ

Լիտվան ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ է։ Մենք հավատարիմ ենք մնում ՆԱՏՕ-ի դաշինքի առջև ստանձնած պարտավորություններին, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Դա ներառում է, իհարկե, հավատարմությունը 5-րդ հոդվածին, որը ՆԱՏՕ-ի դաշինքի հիմքն է: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին, mենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին և աջակցում ենք Լիտվային»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լիտվայի կողմից Կալինինգրադի տարանցման սահմանափակմանը հնարավոր պատասխան միջոցները ոչ թե դիվանագիտական, այլ գործնական կլինեն, և դրանք արդեն մշակվում են միջգերատեսչական մակարդակով։

Ավելի վաղ Լիտվան երկարացրել է սահմանափակումները Կալինինգրադ արգելված ապրանքների փոխադրման և բեռնափոխադրումների ճանապարհային տարանցման վրա։

News.am