2022-06-24 17:58
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Ադրբեջանն ու Ռուսաստանը ուրբաթ օրը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս փաստաթուղթը վերաբերում է կիբեռտարածության անվտանգությանը»,- Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո ուրբաթ օրը Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Լավրովը։
Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին հավելել է, որ 30-ամյա համագործակցության ընթացքում կողմերի միջև ստորագրվել է շուրջ 250 փաստաթուղթ և համաձայնագիր։
Բայրամովն ու Լավրովն ընդգծել են, որ բանակցություններում քննարկել են տնտեսական փոխգործակցության, Կասպից ծովի, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության մեդիա կառույցների համագործակցության հարցեր։
News.am