Վրաստանը դադարեցրել է անցակետի աշխատանքը Ռուսաստանի հետ սահմանին
Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել դադարեցնել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը հորդառատ անձրևների պատճառով, որոնք վնասել են դեպի անցակետ տանող միջազգային նշանակության ճանապարհը։ Այս մասին նշվել է երկուշաբթի հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տարածած հայտարարությունում։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացրել է, որ արտակարգ դրության հետ կապված, որն առաջացել է Դարյալի կիրճում, «օդերևութաբանական պայմանների հետևանքով, «Կազբեգի» մաքսային անցակետում դադարեցվել են մաքսային վերահսկման բոլոր ընթացակարգերը»,- նշվել է հայտարարությունում։
Գերատեսչությունում հավաստիացրել են, որ հորդառատ տեղումների պատճառով Թերեք և Դևդորակի գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել միջազգային նշանակության ճանապարհի այն հատվածը, որը տանում է դեպի ՌԴ-ի հետ սահման, տեղեկացնում է News.am-ը։